Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ նախարարի հետ


Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայո, արխիվ
Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայո, արխիվ

Երեկ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի հետ:

Հայաստանի ԱԳ նախարարը հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից զորակցություն է հայտնել Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ համավարակով պայմանավորված մարտահրավերներն արդյունավետ հասցեագրելու և այն շուտափույթ հաղթահարելու գործում:

Մնացականյանը ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվող քայլերն ու իրականացվող ծրագրերը:

Համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման համատեքստում ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ:

Անդրադառնալով երկկողմ օրակարգի հարցերին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս հայ-իտալական քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը: Նախարարները դրական են գնահատել Հայաստանի և Իտալիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Ուղենշվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության այսօր տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG