Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայում կորոնավիրուս է գրանցվել միայն դրսից ժամանողների մոտ


Ընտրություններ կորոնավիրուսի համավարակի օրերին, Սեուլ, 15-ը ապրիլի, 2020թ.

Հարավային Կորեայում առաջին անգամ փետրվարի պիկից հետո երկրի ներսում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել: Արձանագրվել է վարակի չորս դեպք արտասահմանից ժամանածների մոտ:

«Չորս պացիենտ օդակայանից ուղարկվել է կարանտին, չորսն էլ դրսից են ժամանել», - ասել է Հարավային Կորեայի հանրային առողջության կենտրոնի տնօրեն և արտակարգ իրավիճակների վարչության ախտահանման բաժնի ղեկավար Հուն Տո Հոն:

Նա ասել է նաև, թե երկու շաբաթ առաջ երկրում տեղի ընտրություններից հետո վարակի նոր դեպքեր, ամենայն հավանականությամբ, չկան: Ապրիլի 15-ի ընտրություններին մասնակցել է 29 միլիոն մարդ:

Ընդհանուր հաշվով Հարավային Կորեայում գրանցվել է նոր կորոնավիրուսի 10 հազար 765 դեպք, մահացել է 247 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG