Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը տղա է ունեցել


Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և իր ընկերուհին՝ Քերի Սայմոնդսը, արխիվ

Կորոնավիրուսից բուժված Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ընկերուհին՝ Քերի Սայմոնդսը այսօր ծննդաբերել է:

«Վարչապետը և տիկին Սայմոնդսը ուրախ են հայտնելու Լոնդոնի հիվանդանոցում այսօր առավոտյան առողջ տղայի ծնվելու մասին», - ապրիլի 29-ին հայտարարել է Բրիտանիայի կառավարության մամուլի խոսնակը:

55-ամյա Ջոնսոնը տղա ունեցավ աշխատանքի վերադառնալուց երկու օր անց: Մոտավորապես երկու շաբաթ նա բուժվում էր հիվանդանոցում, որտեղ երեք օր վերակենդանացման բաժանմունքում ինտենսիվ թերապիա է ստացել:

Անցած շաբաթավերջին նա դուրս էր գրվել հիվանդանոցից ու աշխատանքի վերադարձել ապրիլի 27-ին:

32-ամյա Քերի Սայմոնդսը ավելի վաղ ասել էր, որ իր մոտ ևս COVID 19-ին բնորոշ ախտանշաններ կան, բայց նա հրաժարվել էր թեստ հանձնել և ինքնամեկուսացվել էր:

Այսօր ծնված տղան նրանց առաջնեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG