Մատչելիության հղումներ

Ըստ ԱՄՆ Պետդեպի, Հայաստանը և Ադրբեջանը խախտում են Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագիրը

ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Ըստ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցի, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը խախտում են կամ չեն պահպանում Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագիրը: Այս մասին նշված է Պետդեպարտամենտի սպառազինությունների վերահսկման և չտարածման պարտականությունների և համաձայնությունների տարեկան զեկույցում:

Սա մի ամենամյա զեկույց է, որն արտահայտում է պետությունների սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունները:

Հրապարակված զեկույցում ամփոփված է 2019 թվականը, այն վերաբերում է աշխարհի երկրների կողմից բոլոր տեսակի սպառազինությունների վերահսկման խախտումներին: Ընդգրկված են շատ երկրներ՝ մասնավորապես նաև Չինաստանը, Իրանը:

Եվրոպական պայմանագիրը այս լայն զեկույցի մի մասն է կազմում: Հայաստանի մասով նշված է, որ չնայած ՀՀ-ն իր լիակատար աջակցությունն է հայտնում պայմանագրին, 2019 թվականին զրահամեքենաների քանակը նախկինի պես գերազանցել է սովորական սպառազինությունների վերահսկման եվրոպական պայմանագրով նախատեսված սահմանափակումները:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա զեկույցում կոնկրետ զինատեսակ չի նշված, այլ նշված է, որ Ադրբեջանի զինված ուժերի ընդհանուր սպառազինությունների քանակը շարունակում է խախտել պայմանագրի սահմանափակումները: Բացի այդ, Ադրբեջանը չի ծանուցել 2019-ին անցկացված առնվազն մեկ հիմնական զորավարժության մասին, ինչը պարտավոր էր անել: Դա Վիեննայի պայմանագրի պահանջներից մեկն է:

Նաև նշված է՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի կողմից պայմանագով նախատեսված որոշ պարտավորությունների չկատարումը մտահոգություն է առաջացնում:

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը ստորագրվել է 1990 թվականին ՆԱՏՕ-ի և նախկին սոցճամբարի ռազմական միավորման Վարշավյան պայմանագրի երկրների կողմից:

Պայմանագիրը սովորական սպառազինությունների քվոտաներ է սահմանել, որից ավելին տվյալ երկիրը չպետք է ունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG