Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը կանխել է թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը


Լուսանկարը՝ ՊԵԿ-ի
Լուսանկարը՝ ՊԵԿ-ի

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։

ՊԵԿ հաղորդագրության համաձայն, «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնում զննության է ենթարկվել ԱՄՆ-ից ներմուծված միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է էլեկտրոնային սիգարետի համար նախատեսված 50 մուշտուկ` յուրաքանչյուրը լցված «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութի նմանվող դարչնագույն զանգվածով:

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG