Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի նշանակումը Թբիլիսիում մեծ հավանականությամբ ընկալվելու է ոչ բարեկամական ու անընդունելի քայլ. դեսպան


Ուկրաինա-Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանի մուտքի մոտ, 24-ը ապրիլի, 2020թ.

Կիևում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում ասել է, թե Սաակաշվիլիին Ուկրաինայի փոխվարչապետ նշանակելը Վրաստանում մեծ հավանականությամբ կարող են ընկալել ոչ բարեկամական և անընդունելի քայլ:

«Դուք գիտեք, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի պետության, Վրաստանի արդարադատության կողմից մեղավոր է ճանաչվել (քրեական գործերով), ու նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Ժամանակին Վրաստանը դիմել է ուկրաինական կողմին նրան ձերբակալելու և արտահանձնելու համար, փոխանցվել են քրեական գործերի նյութերը: Դրանից բացի, այդ մարդը Վրաստանի օրինական իշխանությունը ուժով տապալելու բազմաթիվ կոչեր է հնչեցրել: Այս ամենի ֆոնին Սաակաշվիլիի նշանակումը Թբիլիսիում ամենայն հավանականությամբ կընդունեն որպես ոչ բարեկամական և անընդունելի քայլ ռազմավարական գործընկերոջ կողմից»,- ասել է Ուկրաինայում Վրաստանի դեսպանը:

Նա նշել է, որ ուկրաինական կողմը տեղեկացվել է այդ հարցում Վրաստանի դիրքորոշման մասին: Բարձր գնահատելով վրաց-ուկրաինական հարաբերությունները` դեպանը հույս է հայտնել, որ ռազմավարական գործընկերը ուշադրություն կդարձնի Սաակաշվիլիի կերպարի հանդեպ վրացական կողմի դիրքորոշմանը, անցյալում կատարած նրա հանցագործություններին, որոնք հաստատված են դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռներով:

Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Վլադիմիր Զելենսկիի կողմից առաջադրած Սաակաշվիլիի թեկնածությունը պետք է հաստատի խորհրդարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG