Մատչելիության հղումներ

«Գիրչի» վրացական կուսակցությունը դեմ է արտակարգ դրությանը


«Գիրչի» կուսակցության ղեկավար Զուրաբ Ջապարիձեն զրուցում է ցույցի վայր ժամանած իրավապահների հետ, Թբիլիսիի արվարձան, 23 ապրիլի, 2020թ.

Վրաստանում «Գիրչի» («Կոն») ընդդիմադիր կուսակցության մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ցույց են անցկացրել և կառավարությունից պահանջել են չեղարկել կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու որոշումը:

Կուսակցության ղեկավար Զուրաբ Ջապարիձեն հայտարարել է, որ երկարաձգումը «ոչինչ չի տա, քանի որ մեկ ամսում համավարակի հետ կապված իրավիճակը չի փոխվի»:

Նա ասել է, թե անհրաժեշտ է հրաժարվել արտակարգ դրությունից և դրանով նոր լիցք հաղորդել կաթվածահար վիճակում գտնվող տնտեսությանը:

Ցույցը տեղի է ունեցել Թբիլիսիի արվարձանում գտնվող ձիարշավարանի տարածքում: Ոստիկանները ձերբակալել են մոտ մեկ տասնյակ ցուցարարի:

Վրաստանում պաշտոնական տվյալներով` գրանցվել է կորոնավիրուսի 420 դեպք, մահացել է 5 մարդ:

XS
SM
MD
LG