Մատչելիության հղումներ

Ադրբեջանի գերագույն դատարանն արդարացրել է ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամեդովին


Ադրբեջանցի ընդդիմադիր Իլգար Մամեդով, արխիվ
Ադրբեջանցի ընդդիմադիր Իլգար Մամեդով, արխիվ

Ադրբեջանի գերագույն դատարանը այսօր կայացրած վճռով արդարացրել է ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամեդովին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Հանրապետական այլընտրանք» (ReAl) ընդդիմադիր շարժման առաջնորդը 2013 թվականին՝ նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, երբ հայտարարել էր, թե պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել գործող նախագահ Իլհամ Ալիևի հետ, ձերբակալվել և 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

2018 թվականին միջազգային հանրության ճնշման արդյունքում Մամեդովն ազատ արձակվեց բանտից, սակայն ընդդիմադիր գործիչը պահանջում էր ամբողջովին արդարացնել իրեն՝ պնդելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է և քաղաքական դրդապատճառներ ունի:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավելի վաղ ապօրինի է համարել Մամեդովի ձերբակալությունը, անցած ամիս էլ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանին մեկուկես ամիս ժամանակ է տվել ընդդիմադիր գործչի նկատմամբ դատավճիռը չեղարկելու համար:

XS
SM
MD
LG