Մատչելիության հղումներ

ԵԽ-ն Ադրբեջանին 1,5 ամիս է տվել՝ չեղարկելու ընդդիմադիրների դատավճիռները


Ադրբեջանցի ընդդիմադիր Իլգար Մամեդով, արխիվ
Ադրբեջանցի ընդդիմադիր Իլգար Մամեդով, արխիվ

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանին մեկուկես ամիս ժամանակ է տվել 8 ընդդիմադիրների նկատմամբ դատավճիռները չեղարկելու համար:

«Իլգար Մամեդովի խումբ» անվանումը ստացած ակտիվիստների դատավճիռները Ստրասբուրգի դատարանն ավելի վաղ ոչ իրավաչափ էր ճանաչել՝ փաստելով, որ քրեական գործերն Ալիևի վարչակազմը կիրառել է նրանց լռեցնելու նպատակով:

Անցյալ տարվա մայիսին Եվրոպական դատարանը հաստատել է, որ Ադրբեջանը չի կատարել ստանձնած պարտավորությունները այդ խմբի նկատմամբ կայացված որոշումների հարցով:

Ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամեդովը Եվրախորհրդին հորդորել է սպասել մինչև ապրիլի 30-ը, և եթե մինչ այդ Բաքուն չկատարի պահանջներն ու չչեղարկի ընդդիմադիրների դատավճիռները, պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակազմի նկատմամբ՝ ընդհուպ սառեցնել կառույցին երկրի անդամակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG