Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 2,6 միլիոնը, մահացել է շուրջ 184 հազար մարդ, բուժվել է 722 հազարը


Ֆրանսիա - Փարիզի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժօգնություն են ցույց տալիս կորոնավիրուսով հիվանդին, ապրիլ, 2020թ.

Աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2,6 միլիոնը, ավելի քան 184 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, բուժվել է շուրջ 722 հազարը:

Հիվանդանոցներում հիվանդների թվով առաջինը Միացյալ Նահանգներն է՝ 825 հազար մարդ:

Չինաստանի իշխանությունները փակել են Հարբին քաղաքը` վարակվածների թվի աճի պատճառով: Քաղաքը կարող է դառնալ համաճարակի նոր ալիքի էպիկենտրոն:

Սինգապուրում դեպքերի քանակի նոր աճ է գրանցվել, կարանտինն այնտեղ երկարաձգվել է մինչև հունիսի 1-ը:

Մեծ Բրիտանիայում մահվան դեպքերի թիվը կարող է կտրուկ աճել, քանի որ պարզվել է, որ ամեն օր թարմացվող վիճակագրությունը չի արտացոլում մահվան դեպքերը տանը, ծերանոցներում և փակ հաստատություններում:

Եվրամիության առաջնորդներն այսօր տեսակապի միջոցով կքննարկեն համաճարակի հետևանքները: Գերմանիայի կանցլերը նույն թեմայով կխոսի Բունդեսթագում:

Կարանտինը ԵՄ-ում աստիճանաբար թուլացվում է: Անցած մեկ օրում Ֆրանսիայի հիվանդանոցներում 336 մարդ է մահացել, ևս 208 մարդ մահացել է ծերանոցներում: Մահերի ընդհանուր թիվը երկրում 21 հազար 340 է: Ավելի քան 5 հազար 200 հիվանդ այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում: Միևնույն ժամանակ, ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների թիվը երկու շաբաթ շարունակ նվազում է:

Ըստ Ռուսաստանի առողջապահության նախարարության, Covid-19 ունեցող 2 հազար 300-ից ավելի հիվանդներ ծանր վիճակում են, 1300-ը միացված են արհեստական շնչառության սարքերի: Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում 10-րդն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG