Մատչելիության հղումներ

Վլադիկավկազի երեկվա ցույցերի մասնակից Վադիմ Չելդիևը կալանավայրում հացադուլ է հայտարարել


Ցույցեր Վլադիկավկազում, 20-ը ապրիլի, 2020թ.

Հյուսիսային Օսիայում մոտ յոթ տասնյակ մարդ է ձերբակալվել կարանտինային սահմանափակումների դեմ սկսված ցույցերից ու հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովի հրաժարականը պահանջող ակցիաներից հետո:

Երեկ Վլադիկավկազում տեղի ունեցած ինքնաբուխ հանրահավաքը վերածվել էր բռնությունների, բախումներ էին սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև: Ազատազրկվածների թվում է նաև օպերային երգիչ Վադիմ Չելդիևը, վերջինս երկամսյա կալանքի է դատապարտվել` հակակառավարական ակցիաները կազմակերպելու և համացանցում սադրիչ հայտարարություններ տարածելու համար:

Վերջինիս փաստաբանն այսօր «Ազատությանը» հայտնել է, որ իր պաշտպանյալը կալանավայրում հացադուլ է հայտարարել: Տեղական իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, թե հատուկ շտաբ կձևավորեն համաճարակից տուժած ընտանիքներին ու կարիքավորներին աջակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG