Մատչելիության հղումներ

Բախումներ Վլադիկավկազի կենտրոնում


Հյուսիսային Օսիայի նախագահ Վյաչեսլավ Բիտարով, արխիվ
Հյուսիսային Օսիայի նախագահ Վյաչեսլավ Բիտարով, արխիվ

Այսօր առավոտյան հարյուրավոր մարդիկ են հավաքվել Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի կենտրոնում` հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովի հրաժարականն ու տեղական խորհրդարանի լուծարումը պահանջելով:

Ցույցի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել հատուկ ջոկատայինների կողմից, իրադրությունը քաղաքի կենտրոնական հրապարակում լարված է:

Բողոքի ակցիան կազմակերպվել է ակտիվիստ, բլոգեր և օպերային երգիչ Վադիմ Չելդիևի ձերբակալությունից հետո: Ռուսաստանյան հանրապետության դատախազությունը Չելդիևի դեմ քրեական գործ էր հարուցել համացանցում նրա կողմից հնչեցված մի շարք հայտարարություններից հետո, որոնցում, ըստ դատախազության, ակտիվիստը պնդել էր, թե կորոնավիրուսի համաճարակի վտանգավորության աստիճանը միտումնավոր կերպով չափազանցվում է իշխանությունների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG