Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը համաձայն չէ վարչապետի տված գնահատականներին ու տեսակետներին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ, արխիվ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթում արած հայտարարություններին` հոգևորականությանը վերաբերող:

«Վարչապետը ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարեց նաև հոգևորականությանը՝ հընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ։

Այս օրերին, երբ մեր ժողովուրդը պատրաստվում է աղոթքով իր խոնարհումը բերելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով հանդերձ տրված գնահատականներին ու արտահայտված տեսակետներին, այս պահին ձեռնպահ է մնում անդրադառնալ վերջիններիս»,- նշված է հայտարարության մեջ։

Ըստ այդ հայտարարության` Ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա նախաշեմին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հորդորն է՝ «զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից և սիրո, համերաշխության ու միաբանության ոգով հայցել բարեխոսությունը մեր սուրբ նահատակների՝ ի նպաստ հայրենիքի զորացման, համազգային կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօրության»։

Վարչապետը, մասնավորապես, ասել էր.- «Հայաստանում ակնհայտ է դառնում, որ հոգևոր կյանքն արժեքների և գաղափարների սերմանման մեծ բացեր ու պրոբլեմներ ունի, որն էլ առաջացնում է հոգևորականության շրջանում լրջագույն հիասթափություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG