Մատչելիության հղումներ

Նախկին իշխանավորներ, արևմտամետներ, հոգևորականություն. վարչապետը ներկայացրեց «հիասթափվածների» շրջանակը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում «մեծ հիասթափության» շրջանակում առաջին հերթին նախորդ իշխանության ներկայացուցիչներն են: Այս մասին նա նշեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Երեկ Փաշինյանը նշել էր, որ կա «մեծ հիասթափություն»:

«Հաջորդ խումբը, որը հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունի, նախկին իշխանության ենթակառուցվածքի մեջ ներգրավված մարդիկ են»,- նշեց նա` մանրամասնելով, որ նրանց թվում կարող է նշել որոշ փորձագետների, ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի, որոնք նախորդ իշխանությունների PR-ով էին զբաղվում:

Ըստ նրա` «հիասթափված են» արևմտամետները, քաղաքական ուժերը, իշխանության մեջ եղած և իշխանությանը մոտ կանգնած երիտասարդները, ռուսամետները, օլիգարխիան կամ նախկին օլիգարխները, հուսալի ֆինանսավորման աղբյուրից զրկված լրատվամիջոցները, հոգևորականությունը, սփյուռքի որոշ կառույցներ, նյութական ակնկալիքով հեղափոխությանը մասնակցած մարդիկ:

«Արևմտամետները պետք է հիասթափվեին, որովհետև Հայաստանում արևմտամետ ուժեր չեն եկել իշխանության։ Ռուսամետները պետք է հիասթափվեին, որովհետև իշխանության ներկայացուցիչներն իրենց իշխանությունը նրանց հետ չէին կիսելու։ Պետք է հիասթափություն ապրեր օլիգարխիան կամ նախկին օլիգարխիան, որը զրկվել է շատ արտոնություններից։ Լրատվամիջոցները, որոնք զրկվել են հուսալի ֆինանսավորման աղբյուրներից»,- ասաց վարչապետը:

Նա շեշտեց` ԶԼՄ-ների մի մեծ խումբ կա, որը շարունակվում է ֆինանսավորվել նախկին իշխանությունների կողմից, նրանց հիասթափության պատճառն էլ այն է, որ հասկանում են, որ այդ վիճակը երկար չի շարունակվելու. նախկին իշխանությունների գումարներն ավարտվելու են:

«Հայաստանում ակնհայտ է դառնում, որ հոգևոր կյանքն արժեքների և գաղափարների սերմանման մեծ բացեր ու պրոբլեմներ ունի, որն էլ առաջացնում է հոգևորականության շրջանում լրջագույն հիասթափություն»,- նկատեց վարչապետը։

XS
SM
MD
LG