Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 2,5 միլիոնին, մահացել է շուրջ 170 հազար, բուժվել՝ 650 հազար մարդ


Իրան - Թեհրանում վերաբացվել են սուպերմարկետներն ու առևտրի կենտրոնները, 20-ը ապրիլի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 2,5 միլիոնին, համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 170 հազարը, բուժվել է շուրջ 650 հազար մարդ:

Եվրոպայում համաճարակն աստիճանաբար նահանջում է, կարանտինի պայմաններն աստիճանաբար մեղմացվելու են: Գերմանիայում նույնիսկ հայտարարեցին Բունդեսլիգայի խաղերի վերսկսման մասին՝ մայիսի 9-ից և առանց երկրպագուների:

Շվեդիայում, որտեղ կարանտին չի հայտարարվել, իրավիճակն անհասկանալի է. Այնտեղ լուրջ ճգնաժամ չկա, բայց մահացությունը շատ ավելի բարձր է, քան հարևան երկրներում, որտեղ կարանտին է գործում:

Ռուսաստանում վարակի բռնկումներ են արձանագրվում հիվանդանոցներում և բանակում:

Բայց կան երկրներ, որտեղ պաշտոնապես համաճարակ չկա: Բելառուսում վարակվածների վերաբերյալ թվերն անկանոն են հրապարակվում, բնակչությունը դրանց չի հավատում: Արձակուրդներից հետո դպրոցներում վերսկսվել են դասերը, երկրում չեն պատրաստվում չեղարկել Հաղթանակի օրվան նվիրված շքերթը:

Տաջիկստանում ևս պաշտոնապես համաճարակ չկա, իսկ մահվան դեպքերը, ներառյալ՝ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, վերագրվում են թոքաբորբի:

XS
SM
MD
LG