Մատչելիության հղումներ

Գերմանիայի ԿԲ-ն կանխատեսում է, որ երկրի տնտեսության վերականգնման համար սպասվածից շատ ժամանակ կպահանջվի


Գերմանական տնտեսությունը սպասվածից ավելի դանդաղորեն է հաղթահարելու կորոնավիրուսի համաճարակի և դրան ուղեկցող տնտեսական ճգնաժամի հետևանքները, նշված է երկրի Կենտրոնական բանկի այսօր հրապարակած ամենամսյա զեկույցում:

«Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ուժի մեջ մտած զգալի սահմանափակումները կշարունակեն գործել մինչև խնդրի առողջապահական լուծումը, մասնավորաբար պատվաստումների հասանելի դառնալը: Այդ իսկ պատճառով տնտեսության արագ և նշանակալի վերականգնում ակնկալել պետք չէ»,- ասված է ԿԲ-ի կողմից հրապարակված փաստաթղթում:

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով Գերմանիայի տնտեսության ընդհանուր ծավալը ընթացիկ տարում կկրճատվի շուրջ 7,5 տոկոսով:

XS
SM
MD
LG