Մատչելիության հղումներ

Խորհրդարանում չկա կորոնավիրուսով վարակված անձ. ԱԺ նախագահի օգնական


Մինչ օրս Ազգային ժողովում չկա նոր կորոնավիրուսով վարակված անձ, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը:

Նա նշել է, որ պատգամավորների սպասվող թեստավորումը կրում է պրոֆիլակտիկ բնույթ:

Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր կային, որ ԱԺ աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, և որ այդ իսկ պատճառով պատգամավորները թեստավորվելու են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG