Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում սկսվել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արշավը


Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդը, Երևան, արխիվ
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդը, Երևան, արխիվ

Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին երեկ հրապարակած իր հաղորդագրությամբ հրավիրել է Ֆրանսիայի հայությանը ապրիլի 24-ին` ժամը 10:30-ին միաձուլել աղոթքները մատուցվելիք սուրբ և անմահ պատարագին: Նույն օրը` կեսօրին, հնչելու են նաև մեր եկեղեցու զանգերը` միանալու աշխարհասփյուռ հայ առաքելական եկեղեցիների զանգերին` ի ոգեկոչումն 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ֆրանսիայում կորոնավիրուսը շարունակում է զոհեր տալ: Մարտի 1-ից ի վեր մահացել է 19 հազար 323 մարդ է մահացել վիրուսից: Չնայած այսօրվա իրավիճակին` երկրում սկսվել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արշավը, և քանի որ համացանցը հանդիսանում է հաղորդակցության լավագույն միջոցը ներկա պայմաններում, այդ արշավը սկսվել է հենց այնտեղ:

Հիշեցնենք, որ ապրիլը 24-ը Ֆրանսիայում նախագահ Էմանյուել Մակրոնի կողմից հռչակվել է իբրև Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր: Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը «Արմենիուս» կայքում տեղադրել է ազդագրեր, որոնցում հիշեցրել է թուրք կառավարության կողմից 1915 թվականին Հայոց ցեղասպանության իրագործումը և կոչ է արել պայքարել ընդդեմ Թուրքիայից կողմից դրա ժխտման և հանուն արդարության:

«Ես մնում եմ տանը, բայց հիշում եմ. ժխտողականությունը մի ոճիր է, այն պատժելու համար պետք է մի օրենք»,- նշված է այդ ազդագրերում:

Մարտի 17-ին սկսված մեկուսացման առաջին իսկ օրերին ֆրանսահայ միությունները չեղարկել էին Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրվա առիթվ ծրագրված բոլոր միջոցառումները, նույնը ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը, որը հայտարարել էր, թե ամենամյա մեծ հանրահավաքներին այս տարի կորոնավիրուսի և մեկուսացման հետևանքով փոխարինելու են այլ նախաձեռնություններ, և որ բոլոր դեպքերում Թուրքիայի ժխտողականության դեմ պայքարը շարունակվելու է:

Թուրքիայի ժխտողականության մասին է գրել նաև ֆրանսահայ մամուլը: Հոդվածներից մեկում, որ Ցեղասպանության 105-րդ տարելիցին ի նվիրված, նշվում է, որ «1.5 միլիոն հայեր կատորվել են 1915-ին, իսկ Էրդողանը շարունակում է ժխտել»:

«Այսօր ինչպե՞ս կարելի է համաձայնել նրա հետ, որ մարդու իրավունքների պաշտպան երկրները, որոնց թվում նաև մեր երկիրը, մերժում են պաշտպանել հայերի շահերը»,- նշել է գրության հեղինակը` քննադատելով եվրոպական պետություններին, որոնք, ինչպես գրում է նա, «Թուրքիայի ձեռքն են տվել գաղթականների հարցի լուծման բանալին, մի երկիր, որը շարունակում է լինելու ՆԱՏՕ-ի անդամ, պահանջում է ռազմական միջոցներ` նոր տարածքներ գրավելու, նոր Օսմանյան կայսրություն ստեղծելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG