Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել, տեղեկացնում է մարզպետ Գնել Սանոսյանը:
«Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է, և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների»,- գրել է մարզպետն իր ֆեյսբուքյան էջում:
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 1291-ի: