Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Հայաստանին հավելյալ 600 հազար դոլար կտրամադրի COVID-19-ի դեմ պայքարելու համար

Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին 600 հազար դոլարի լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ այդ միջոցները, վերջերս հայտարարված 1,1 միլիոն ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն լաբորատոր համակարգեր պատրաստելու, նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունն ակտիվացնելու, տեխնիկական մասնագետներին արձագանքման և պատրաստվածության մակարդակը բարելավելու հարցում աջակցելու, ռիսկերի հաղորդակցումը խթանելու, ինչպես նաև այլ անհրաժեշտ ուղղություններով:

Մարտի վերջին հաղորդվել էր, որ կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարի համար 64 երկրների շարքում 1 միլիոն 100 հազար դոլարի աջակցություն կստանա նաև Հայաստանը՝ լաբորատոր կարողությունների ամրապնդման, հիվանդության բացահայտման և վերահսկման համար։

XS
SM
MD
LG