Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը խոստանում է արտակարգ դրությունից հետո Ապրիլյան պատերազմի մասին «ցանկացած հարցի պատասխանել»


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սարգսյանը նշեց. «Նիստն ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին»:

«Իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում մենք՝ նկատի ունեմ Զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես մեր հանրությունը հաղթել է՝ հաղթելով ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև դիվանագիտորեն», - ասաց Սարգսյանը:

«Ազատության» հարցին՝ նա հայտնի ֆիլմում նշել է, որ հայկական կողմը կորցրել է 400 հեկտար հող, ոչ թե 800, այդ դեպքում ինչո՞ւ է ավելի վաղ ասել 800 հեկտարի մասին, Հայաստանի երրորդ նախագահը պատասխանեց. «Երբ արտակարգ դրությունը կվերանա, ես մանրամասն, խոստանում եմ, բոլորիդ, ցանկացած հարց՝ տրամաբանական, անտրամաբանական, տեղին, թե անտեղին, և ինչքան ժամանակ կցանկանաք, ես հաճույքով կտրամադրեմ»:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանը ընդունել է, որ բացթողումներ ունեցել են

Լրագրողների հետ զրույցում Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց՝ Սերժ Սարգսյանն ընդունել է, որ բացթողումներ ունեցել են:

«Հիմնականում պարոն Սարգսյանը հիշում էր շատ բաներ, հլը մի բան էլ մեր հարցերի մեջ ինքը նաև ավելացրեց, որ հիշում է այս թվերի շրջանակում, քան այն, որ փոխանցվել է մեր պաշտպանական գերատեսչության կողմից մեզ՝ քննիչ հանձնաժողովին», - ասաց Քոչարյանը:

«Ազատության» հարցին՝ անդրադարձե՞լ են նրան, որ Սերժ Սարգսյանը ֆիլմում նշել է, թե խոսքը ոչ թե 800 կորցրած հեկտարի մասին է, այլ՝ 400-ի, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր: Դա նշանակում է, որ դա ֆիլմ էր, իսկ ֆիլմը, որպեսզի դառնա վավերագրական, պետք է առնվազն ֆիլմը նկարահանողը տիրապետի այն տեղեկատվությանը, ինչ որ գտնվում է այն սենյակի պատերի ետևում»:

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ֆիլմում հնչեցված բազմաթիվ փաստեր փորձել են ճշտել երրորդ նախագահի հետ:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG