Մատչելիության հղումներ

ԱՀԿ. Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է մոտ մեկ միլիոն


Եվրոպան գտնվում է կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետի շեմին, վարակվածների թիվը շուրջ մեկ միլիոն է, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հորդորելով եվրոպական երկրներին առանձնահատուկ զգուշավորությամբ թուլացնել կարանտինային սահմանափակումները:

«Եվրոպայում վարակվածների թիվը շարունակում է աճել, վերջին տասն օրվա ընթացքում դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է, զոհվել է ավելի քան 84 հազար մարդ», - հայտարարել է կազմակերպության տարածաշրջանային ղեկավար Հանս Կլուգեն՝ նախազգուշացնելով, որ վտանգը չի նվազել:

Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ համաճարակից ամենաշատը տուժած Իտալիան և Իսպանիան թուլացնում են ավելի քան մեկ ամիս առաջ սահմանած կարանտինային կոշտ միջոցառումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG