Մատչելիության հղումներ

Ուկրաինայում գերիների հերթական փոխանակումն է իրականացվել


Ուկրաինա - Գերիների փոխանակումը Դոնեցկի տարածաշրջանի Հորլիվկա բնակավայրի մոտ, 16-ը ապրիլի, 2020թ.
Ուկրաինա - Գերիների փոխանակումը Դոնեցկի տարածաշրջանի Հորլիվկա բնակավայրի մոտ, 16-ը ապրիլի, 2020թ.

Ուկրաինայի Արևելքում տեղի է ունեցել Կիևի և Դոնեցկի անջատականների միջև գերիների փոխանակումը:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Կիև են վերադառնում 19 ուկրաինացիներ:

Գերիների փոխանակման շուրջ կողմերը պայմանավորվել են ապրիլի 8-ին:

Ուկրաինայում գերիների նախորդ փոխանակումը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերին՝ Կիևը վերադարձրել է 124 հոգու, անջատականները՝ 76-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG