Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հակամարտության կողմերը կրկին գերիներ կփոխանակեն


Գերիների փոխանակումը Ուկրաինայում, 29-ը դեկտեմբերի, 2019թ.
Գերիների փոխանակումը Ուկրաինայում, 29-ը դեկտեմբերի, 2019թ.

Ուկրաինայի արևելքի հակամարտության կարգավորման եռակողմ շփման խմբի մասնակիցները պայմանավորվել են գերիների հերթական փոխանակման շուրջ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Կիևն ու Լուգանսկի և Դոնեցկի ռուսամետ անջատականները փոխանակումը կիրականացնեն մինչև Զատկի տոնը, խոսքը մի քանի տասնյակ մարդկանց փոխանակման մասին է:

Հինգերորդ տարին շարունակվող զինված հակամարտության կողմերը վերջին անգամ գերիներ են փոխանակել անցյալ տարվա դեկտեմբերին:

2019 թվականի դեկտեմբերին Փարիզում երկարատև դադարից հետո տեղի է ունեցել Ուկրաինայի արևելքի հակամարտության հարցով «նորմանդական ձևաչափով» հանդիպումը, որի ընթացքում առաջին անգամ հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին և պայմանավորվել շարունակել ռազմագերիների ու պատանդների փոխանակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG