Մատչելիության հղումներ

Գերմանիայում թուլացնում են հակահամաճարակային սահմանափակումները


Գերմանիա - Քյոլնում ոստիկանը կորոնավիրուսի թեստավորում է անցնում, ապրիլ, 2020թ.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է կարանտինային միջոցառումների աստիճանաբար թուլացնելու մասին:

Հաջորդ շաբաթվանից սկսած, ինչպես նշել է Մերկելը, կգործեն որոշ խանութներ, ավտոսրահները, գրախանութները, գրադարանները, արխիվները, կբացվեն կենդանաբանական և բուսաբանական այգիները, իսկ մայիսի 4-ից՝ դպրոցները, գեղեցկության սրահները:

Բարերը, ռեստորանները, ակումբները, կինոդահլիճները կշարունակեն մնալ փակ, առնվազն մինչև օգոստոս կհետաձգվեն զանգվածային միջոցառումները, կրոնական ծեսերը:

Գերմանական կառավարության ղեկավարը միևնույն ժամանակ խորհուրդ է տվել հանրային վայրերում կրել պաշտպանիչ դիմակներ: Կանցլերի խոսքերով՝ կոշտ սահմանափակումների շնորհիվ հաջողվել է որոշակի հաջողության հասնել, այժմ անհրաժեշտ է այն պահպանել:

Գերմանիայում վարակվածների թիվն ավելի քան 127 հազար է, մահացել է շուրջ 3,2 հազար մարդ:

Անցած օրերին կարանտինային սահմանափակումների չեղարկման մասին են հայտարարել նաև մի շարք այլ եվրոպական երկրներ: Դանիայում վեաբացվել են մանկապարտեզները, Իսպանիայում վերսկսել են շինարարական աշխատանքները, Ավստրիայում բաց են ոչ մեծ խանութները, մայիսի 1-ից թույլատրվում է բաց երկնքի տակ որոշ մարզաձևերով զբաղվելը: Իտալական մի շարք շրջաններում վերաբացվել են գրախանութներն ու մանկական հագուստի խանութները :

XS
SM
MD
LG