Մատչելիության հղումներ

Թրամփը պատրաստվում է ներկայացնել տնտեսական գործունեությունը վերսկսելու «նոր հիմնարար սկզբունքներ»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասուլիսի ժամանակ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 14-ը ապրիլի, 2020թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասուլիսի ժամանակ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 14-ը ապրիլի, 2020թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը երկրում անցել է, և հինգշաբթի օրը պատրաստվում է ներկայացնել տնտեսական գործունեությունը վերսկսելու «նոր հիմնարար սկզբունքներ»:

«Թեև մենք պետք է պահպանենք զգոնությունը, հստակ է, որ մեր վճռական ռազմավարությունն աշխատում է», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Նախագահ Թրամփը նաև հայտնել է, որ իր վարչակազմը փորձում է պարզել՝ արդյո՞ք կորոնավիրուսի տարածումը չի սկսվել Ուհանում գտնվող չինական լաբորատորիաներից մեկում: Reuters-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի առաջնորդն այդ մասին խոսել է պատասխան հարցին՝ հայտնի՞ են իրեն այն պնդումները, թե իբր վարակը տարածվել է պատահական միջադեպի արդյունքում:

Անցած օրերին ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչ գեներալ Մարկ Միլլին հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, բնական ծագում ունի, սակայն դրանում չի կարելի 100 տոկոսով համոզված լինել:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 2 միլիոնից: Վարակվածների և զոհերի թվով Միացյալ Նահանգներն առաջինն է աշխարհում՝ երկրում վարակվել է ավելի քան 610 հազար, մահացել՝ շուրջ 31 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG