Մատչելիության հղումներ

COVID-19-ի գլոբալ տարածումը նոր հակառեկորդներ է սահմանում


ԱՄՆ - Բուժաշխատողները կորոնավիրուսով վարակվածին տեղափոխում են հիվանդանոց, Նյու Յորք, 14-ը ապրիլի, 2020թ.

Երեքշաբթի օրվա ամփոփիչ տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի արձանագրված դեպքերի թիվն անցել է 600 հազարը, մահացել է ավելի քան 25 հազար 500 մարդ: Աշխարհի երկրների շարքում այս ցուցանիշներն ամենաբարձրն են:

Իսկ ամբողջ աշխարհում վիրուսի տարածումը ևս մեկ ռեկորդային շեմ անցավ՝ վարակվածների թիվն անցավ 2 միլիոնը, կորոնավիրուսի հետևանքով արդեն 125 հազար մարդ է մահացել, բուժվածների թիվը մոտենում է կես միլիոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG