Մատչելիության հղումներ

Covid-19-ի դեպքերի թիվն աշխարհում հասավ 2 միլիոնի, մահացել է մոտ 127 հազար, ապաքինվել՝ շուրջ 484,6 հազար մարդ


Ռուսաստան - Շտապ բուժօգնության ավտոմեքենաների կուտակում մոսկովյան հիվանդանոցներից մեկի մոտ, որտեղ բուժվում են կորոնավիրուսով հիվանդները, 14-ը ապրիլի, 2020թ.

Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասավ 2 միլիոնի, զոհերի թիվը մոտենում է 127 հազարին, ապաքինվել է շուրջ 484,6 հազար մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում է, որ համաճարակի գագաթնակետը դեռ չի անցել:

Հիվանդների և մահացածների ամենամեծ թիվը ԱՄՆ-ում է՝ շուրջ 614 հազար վարակված և 26 հազար մահացած: Միայն վերջին օրվա ընթացքում երկրում 2 հազար 407 մահ է գրանցվեց:

Այս ֆոնին, ԱՄՆ նախագահը ժամանակավորապես դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը: Դոնալդ Թրամփի խոսքով, կազմակերպությունը չի կատարել իր պարտականությունները՝ նպաստելով կորոնավիրուսի տարածմանը աշխարհում:

Եվրոպայի այն երկրներում, որտեղ համաճարակը սկսել է նահանջել, կառավարությունները ծրագրեր են ընդունում կարանտինն աստիճանաբար հանելու համար:

Միևնույն ժամանակ, համաճարակն ընդլայնվում է Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում և Հնդկաստանում:

Ռուսաստանում միայն վերջին մեկ օրում 2 հազար 774 նոր դեպք է արձանագրվել՝ ընդհանուր առմամբ ավելի քան 21 հազար 100 վարակված, մահացել են 181-ը:

XS
SM
MD
LG