Մատչելիության հղումներ

Վաղվանից Վրաստանի 4 քաղաքներում արգելափակվում է ելումուտը


Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հանդես է գալիս հայտարարությամբ, 14-ը ապրիլի, 2020թ.

Վրաստանի կառավարությունը վաղվանից արգելափակում է մուտքն ու ելքը չորս խոշորագույն քաղաքներ` Թբիլիսի, Ռուսթավի, Բաթում և Քութայիսի: Սահմանափակումն ուժի մեջ կլինի առնվազն տասը օր, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան:

Թբիլիսին որոշել է նաև արտակարգ դրությունը երկարաձգել ևս մեկ ամսով` մինչև մայիսի 10: Սահմանափակումները խստացվել են, երբ անցած մեկ օրում Վրաստանը հակառեկորդ է սահմանել` 24 ժամում հայտնաբերվել է վիրուսի 30 դեպք:

Ընդհանուր առմամբ երկրում լաբորատոր թեստերով հաստատվել է կորոնավիրուսի մոտ 300 դեպք, 3 մարդ մահացել է, 69-ը` ապաքինվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG