Մատչելիության հղումներ

Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ժամը 11-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 15,2 տոկոսը


Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 15 հազար 771 ընտրող կամ ընտրողների 15,2 տոկոսը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հիշեցնենք, մրցում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Առաջին փուլում՝ մարտի 31-ին, Հարությունյանը հավաքեց ձայների 49,2 տոկոսը, իսկ Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:

Առաջին փուլից հետո Մայիլյանը կոչով հանդես եկավ՝ ընտրողներին հորդորելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը, և, ըստ «Ազատության» տեղեկությունների, ինքը նույնպես այսօր չի մասնակցելու քվեարկությանը:

Կիրակի երեկոյան ժամը 22-ից Արցախում հաստատվել է արտակարգ իրավիճակ՝ մեկ ամիս ժամկետով՝ մինչև մայիսի 12-ը: Այստեղ նույնպես ստեղծվել է պարետատուն, պարետ է նշանակվել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG