Մատչելիության հղումներ

50 մարդ մասնակցում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը․ Նուբար Աֆեյան


«Ազատություն»․ - Հայտնի է, որ Ձեր հիմնադրած ընկերությունը ռեկորդային արագությամբ մշակել է պատվաստանյութի նմուշ, և կան տեղեկություններ, որ արդեն կլինիկական փորձարկումներ են սկսվել։ Ի՞նչ ընթացքում են դրանք, և մոտավորապես ե՞րբ կարելի է արդյունքներ ակնակել։

Աֆեյան․ - Ինչպես արդեն հայտարարել է Moderna-ն, այդ փորձարկումները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։ Մենք սպասում ենք, որ գարնան վերջում կունենանք արդյունքներ, որոնք, հուսով ենք, կարող են ապացուցել, որ ապահով է այս մոտեցումը։ Այժմ փորձարկումներին մասնակցում է հիսուն մարդ։ Հետո կանցնենք երկրորդ փուլին, որին ավելի շատ մարդիկ կմասնակցեն և տարբեր փորձերով կսկսենք հասկանալ, թե որ քանակն է, որ ամենաէֆեկտիվը կլինի այս պատվաստանյութի հետ։ Հուսով ենք, դա կտևի ևս մի քանի ամիս։ Մինչև աշնան սկիզբը, հուսով ենք, եթե հաջողվի, կմտնենք երրորդ և վերջին փուլը։ Արդեն բավական ապացույցներ ունենք, որոնք հուսադրում են, որ հաջողության կհասնենք։

«Ազատություն»․ - Այդ հիսուն մարդիկ, որոնց օրգանիզմում կատարվել է փորձարկումը, ենթադրաբար, տարիքային տարբեր խմբերի և առողջական տարբեր կարգավիճակ ունեցող մարդիկ են, ճի՞շտ եմ։

Աֆեյան․ - Առաջին փուլում ընդգրված են հնարավորինս առողջ մարդկանց վրա ենք փորձարկում, որովհետև ուզում ենք տեսնել, թե կարո՞ղ ենք ցույց տալ, որ ապահով է։ Հետո երկրորդ փուլում տարբեր մարդկանց կընդգրկենք այս փորձերի մեջ։ Պատվաստանյութը փորձում ենք երեք տարբեր չափաբաժիններով։

«Ազատություն»․ - Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, աշնանը երրորդ փուլից հետո ձեր ընկերությունն ունի՞ ռեսուրսներ նաև արտադրությունը կազմակերպելու համար այդ պատվաստանյութի։

Աֆեյան․ - Մեր ընկերությունը որոշ ռեսուրսներ ունի, բայց մի մոռացեք, որ այս պատվաստանյութը տարբեր հիվանդությունների պատվաստանյութերի ծրագրերից մեկն է։ Մենք նույն տեխնոլոգիան օգտագործում են քաղցկեղի, սրտի հիվանդությունների պարագայում․․․ մոտ 16 տարբեր դեղերի ծրագրեր ենք իրականացնում։ Ուրեմն մեր ռեսուրսները պետք է բավարարեն ոչ միայն այս ծրագրին, այլև շատ ուրիշ ծրագրերի, թեև որոշ ծրագրեր դանդաղեցնում ենք հիմա, որովհետև ներկա իրավիճակում դժվար է փորձարկումներ անել հիվանդանոցներում։ Մեր ռեսուրսները որոշ ձևով կարող են օգնել, բայց մենք ակնկալում ենք աջակցություն։ Արդեն սկսել ենք ամերիկյան կառավարության հետ, նաև խոսակցություններ են ընթանում տարբեր երկրների հետ, որպեսզի կարողանանք ամբողջ աշխարհին բավարարել։ Ժամական է պետք։ Որովհետև եթե այսօր սկսենք մեծ քանակով արտադրել՝ հուսալով, որ աշխատելու է, այդ դեպքում շատ ավելի շուտ պարտրաստ կլինենք մեծ քանակով [ապահովելու], քան եթե սպասենք, որ նախ տեսնենք արդյունքները․․․ Այդ դեպքում մի քանի ամիս, թերևս վեց ամիս ուշանալու է արտադրությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG