Մատչելիության հղումներ

Իրակլի Օքրուաշվիլին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման


Վրաստան - Իրակլի Օքրուաշվիլին դատարանում, արխիվ

Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր հինգ տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին պաշտպանության նախարար, «Հաղթական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Օքրուաշվիլիին:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2019-ի հունիսին Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների մասնակցելու և դրանց ընթացքում բռնության կոչեր հնչեցնելու համար: Մեղադրող կողմի պնդմամբ՝ Օքրուաշվիլին հունիսի 21-ի երեկոյան Ռուսթավելիի պողոտայում հավաքված ցուցարարներին կոչ էր անում ճեղքել ոստիկանական պատնեշը և ներխուժել Վրաստանի խորհրդարանի շենք:

Օքրուաշվիլին 2003 թվականի «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկն էր, Սաակաշվիլիի նախագահության սկզբնական շրջանում նա զբաղեցրել է Պաշտպանության և Ներքին գործերի նախարարների պաշտոնները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG