Մատչելիության հղումներ

Էրդողանը չի ընդունել ՆԳ նախարարի հրաժարականը


Թուրքիայի ԱԳ նախարար Սուլեյման Սոյլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Սուլեյման Սոյլու, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կիրակի ուշ երեկոյան հրաժարվել է ընդունել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հրաժարականը:

«Սոյլուն շարունակելու է կատարել իր վրա դրված պարտականությունները», - նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից անցած գիշեր տարածված հայտարարության մեջ:

Թուրքական կառավարության ամենաազդեցիկ անդամներից մեկը համարվող Սոյլուն հրաժարականի դիմում էր ներկայացրել երկրի տարածքում պարետային ժամի հաստատման շուրջ ծագած խնդիրների պատճառով:

Սոյլուի ղեկավարած գերատեսչությունը Թուրքիայի բոլոր խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ 16 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում, երկօրյա պարետային ժամի մասին հայտարարել էր ուրբաթ երեկոյան` դրա ուժի մեջ մտնելուց ընդամենը երկու ժամ առաջ: Հապճեպ կերպով կայացված այդ որոշման նպատակն էր մարդկանց միջև շփումները նվազագույնին հասցնելը: Որպես հետևանք, սակայն, պարետային ժամին նախորդող ժամերին Ստամբուլի, Անկարայի և մյուս խոշոր քաղաքների պարենային խանութների դիմաց մեծ հերթեր էին գոյացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG