Մատչելիության հղումներ

Այսօր նախատեսված է Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքը


Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունն իրականացնելու է այսօր: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Նշվում է նաև, որ քիչ առաջ արդեն մեկնարկել է չարտերային թռիչքի հաշվառումը: Քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան:

Հիշեցնենք, որ նախքան այս ևս 2 չարտերային թռիչքներ էին կազմակերպվել դեպի Երևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG