Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն` երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1058-ի, զոհվել է 11 մարդ: Երկրի իշխանությունները քննարկում են կարանտինային ռեժիմի խստացման հարցը:
Վրաստանում վարակակիրների թիվը հասել է 252-ի: Փետրվարի 26-ից՝ առաջին վարակակրի հայտնաբերումից ի վեր երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երեք հոգի:
Իրանում համաճարակի առաջին դեպքը արձանագրվել է փետրվարի 19-ին: Ըստ շաբաթ օրը հրապարակված տվյալների՝ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 70 հազար 29-ի, զոհվել է 4 հազար 357 մարդ: Իրանի իշխանությունները մտադիր են ապրիլի 18-ից թուլացնել կարանտինային միջոցառումները, մասնավորապես վերաբացել «ռիսկային ցածր մակարդակի» ձեռնարկությունները: