Մատչելիության հղումներ

Մշակույթի նախկին նախարարի կողմից առերևույթ յուրացման գործն ուղարկվել է Դատախազություն. ՔԿ


Քննչական կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի մշակույթի նախարարի կողմից առերևույթ յուրացման և պաշտոնեական լիազորություններն անցնելու քրեական գործն ուղարկել է Դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:

«Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Հայաստանի մշակույթի նախարարը 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2018-ի մայիսի սկիզբը Արմեն Ամիրյանն էր:

XS
SM
MD
LG