Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցավ 1,6 միլիոնը, մահացել է 95,7 հազար, բուժվել՝ մոտ 357 հազար մարդ


Ֆրանսիա - Փարիզի հիվանդանոցներից մեկում բուժօգնություն են ցույց տալիս կորոնավիրուսով հիվանդին, ապրիլ, 2020թ.

Աշխարհում նոր կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոն 600 հազարը, զոհերի թիվն ավելի քան 95,7 հազար է, բուժվել է մոտ 357 հազար մարդ:

Անցած մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայի հիվանդանոցներում մահացել է կորոնավիրուսով վարակված 424 հիվանդ: Մահացածների թիվը երկրի հիվանդանոցներում հասել է 8 հազար 44-ի, ևս 4 հազար 166 մարդ, ըստ նոր տվյալների, համաճարակի ընթացքում մահացել է ծերանոցներում: Այդպիսով, պաշտոնական տվյալներով, մահվան դեպքերի ընդհանուր թիվը Ֆրանսիայում 12 հազար 210 է:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 10 հազարը: Վերջին օրվա ընթացքում արձանագրվել է վարակի 1459 նոր դեպք, 13 մարդ մահացել է: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասավ 76-ի:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն խոսքերից հետո, թե իր երկրում կորոնավիրուսի հետ կապված «աղետ չկա», Առողջապահության նախարարությունը վիճակագրություն հրապարակեց՝ գրեթե 1,5 հազար դեպք, 16 մարդ մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG