Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 1,5 միլիոնը, մահացել է 88,5 հազար, բուժվել՝ 330 հազար մարդ


ԱՄՆ - Կորոնավիրուսով հիվանդին տեղափոխում են հիվանդանոց, Նյու Յորք, 4-ը ապրիլի, 2020թ.

Աշխարհում նոր կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է մեկուկես միլիոնը, զոհերի թիվը` 88,5 հազարը, բուժվել է ավելի քան 330 հազար մարդ:

Վարակվածների թվով առաջինը Միացյալ Նահանգներն է՝ գրեթե 430 հազար մարդ: Անցած 24 ժամվա ընթացքում շուրջ 30 հազար նոր դեպք է գրանցվել, մահացել է ավելի քան 1900 մարդ: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է գրեթե 15 հազար մարդ:

Իսպանիան վարակվածների թվով երկրորդն է՝ այնտեղ վիրուսը հայտնաբերվել է ավելի քան 148 հազար բնակչի մոտ, մահացել է գրեթե 15 հազար մարդ:

Երրորդն Իտալիան է՝ շուրջ 140 հազար դեպք, մահացել է ավելի քան 17,5 հազար մարդ: Մահացության մակարդակը Իտալիայում ամենաբարձրն է աշխարհում:

Կորոնավիրուսի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծես փոխել է կարծիքը, երբ երեկ հոսպիտալացվեցին «Ռոսատոմ»-ի 15 աշխատակիցներ, որոնք եկել էին մասնակցելու բելառուսական Օստրովեց քաղաքի ատոմակայանի կառուցման աշխատանքներին:

Հիշեցնենք, Լուկաշենկոն մինչ օրս կտրականապես դեմ է հանդես եկել հակահամաճարակային միջոցառումներին:

Ռուսաստանում կրկին ռեկորդային աճ է գրանցվել վերջին մեկ օրվա ընթացքում`1175 դեպք: Ընդհանուր առմամբ երկրում հայտնաբերվել մոտ 8 հազար 700 դեպք: Պաշտոնական տվյալներով՝ 70 մարդ մահացել է:

XS
SM
MD
LG