Մատչելիության հղումներ

Թրամփը վստահեցնում է՝ մոտ ապագայում կհաղթեն կորոնավիրուսին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում կհաղթեն կորոնավիրուսին, և առջևում հրաշալի տարի կլինի: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է երկրի հոգևոր առաջնորդների հետ հեռախոսակապի միջոցով քննարկման ժամանակ:

«Առջևում հրաշալի տարի է, մենք կհաղթենք այդ վարակին, մենք կհաղթենք այդ վարակին և կհաղթենք մոտ ժամանակներս», - մասնավորապես հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է կես միլիոնին, զոհվել է գրեթե 15 հազար մարդ: Վարակվածների թվով ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում, համաճարակի էպիկենտրոնը Նյու Յորքն է, որտեղ վարակվածների թիվն ավելի քան 81 հազար է, զոհվել է մոտ 5 հազար մարդ:

XS
SM
MD
LG