Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 211-ի, մահացածներինը՝ 3-ի


Վրաստան - Կորոնավիրուսի պատճառով Թբիլիսիում կարանտին է, ապրիլ, 2020թ.
Վրաստան - Կորոնավիրուսի պատճառով Թբիլիսիում կարանտին է, ապրիլ, 2020թ.

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 211-ի, կարանտինի ռեժիմում գտնվող քաղաքացիների թիվը 4 հազար 559 է, 353 հոգի գտնվում են բժիշկների հսկողության տակ, զոհերի թիվը ապրիլի 8-ի դրությամբ 3 է: Այս մասին հայտնում են երկրի պաշտոնական աղբյուրները:

Վրաստանը երեքշաբթի օրը երկու շաբաթով փակել է մաքսային սահմանները Ադրբեջանի հետ: Որոշումը վերաբերում է ինչպես Վրաստանի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին, արգելված է նաև թեթև մարդատար մեքենաների մուտքը:

Ադրբեջանում հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ վարակվածների թիվը հասել է 822-ի, միայն երեկ հաստատվել է 105 դեպք, համաճարակի հետևանքով զոհվել է 8 մարդ:

Թուրքիայում իրավիճակն անհամեմատ ավելի ծանր է, վարակվածների թիվը մոտենում է 39 հազարին, հարյուրավոր մարդիկ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում, կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 800-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքային օժանդակություն ցուցաբերել Հայաստանին համավարակի դեմ պայքարելու համար, ինչպես նաև դյուրացնել Թուրքիայից հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների մեկնումը: Այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցի ժամանակ, տեղեկացնում է Պատրիարքարանի պաշտոնական կայքէջը:

XS
SM
MD
LG