Ադրբեջանում նախատեսվում է մոդուլային տիպի վեց նոր հիվանդանոց կառուցել՝ յուրաքանչյուրը 200 մահճակալով: Նոր հիվանդանոցները նախատեսված են կորոնավիրուսով վարակված հիվանդների համար: Պետբյուջեից հատկացվելու է գրեթե 15 միլիոն մանաթ, դա մոտավորապես ինը միլիոն դոլար է:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ կորոնավիրուսով հիվանդները բուժվում են երկրի տարբեր շրջանների երկու տասնյակ հիվանդանոցներում:
Ադրբեջանում կորոնավիրուսի ավելի քան 700 դեպք է հաստատվել, ութ մարդ մահացել է: