Մատչելիության հղումներ

Զելենսկին՝ փարիզյան բանակցությունների մասին. «Դա ոչ-ոքի էր»


Վլադիմիր Զելենսկին, Էմանյուել Մակրոնը, Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը, Փարիզ, 9-ը դեկտեմբերի, 2019թ.

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները երեկ Փարիզում համաձայնեցրել են մինչև տարեվերջ Դոնբասի հակամարտության գոտում զինադադար հաստատելու և գերիներին փոխանակելու խնդիրը:

Երեկ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ են բանակցել «Նորմանդյան ձևաչափով»: Քննարկումներին մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Սա երկար և դժվար հանդիպում էր, բայց մթնոլորտը բավական դրական էր: Մենք կունենանք քննարկումներն առաջիկա չորս ամիսներին շարունակելու և նվաճումները գնահատելու հնարավորություն», - ասել է Զելենսկին:

Կողմերը քննարկել են նաև Դոնբասի կարգավիճակի և ռուս-ուկրաինական սահմանի հսկողության հարցը, սակայն որևէ համաձայնության չեն եկել:

Պատասխանելով լրագրողներից մեկի «իսկ ո՞վ է հաղթել» հարցին, Զելենսկին նշել է, որ ավելի լավ է դիվանագիտական մեկնաբանություն արվի: «Չգիտեմ, մենք նոր ենք բանակցում, այսպես ձևակերպենք՝ դա ոչ-ոքի էր», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Ուկրաինայում 2014 թվականից մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 13 հազար մարդ:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG