Մատչելիության հղումներ

Թուրքմենստանը զանգվածային միջոցառումներով է նշել Առողջապահության միջազգային օրը


Հեծանվավազքը Թուրքմենստանում, 7-ը ապրիլի, 2020թ.

Առողջապահության միջազգային օրվա կապակցությամբ Թուրքմենստանը մի շարք զանգվածային միջոցառումներ է կազմակերպել՝ չնայած աշխարհի մյուս երկրները խիստ սահմանափակումներ և քաղաքացիների միջև սոցիալական հեռավորություն են պահպանում:

Ապրիլի 7-ին պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութում երկրի ավտորիտար նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ձի է վարել, ինչպես նաև հեծանիվ քշել մի քանի պաշտոնյաների հետ միասին: Պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ այդ օրը Աշխաբադում 3 հազար 500, իսկ ամբողջ երկրում 7 հազար հեծանվորդներ մասին դուրս են եկել փողոցներ՝ ցույց տալու իրենց հավատարմությունը առողջ ապրելակերպի սկզբունքներին:

Մարզական միջոցառումներ են անցկացվել նաև զբոսայգիներում, տեղի են ունեցել ձյուդոյի, ըմբշամարտի, բռնցքամարտի, մարմնամարզության մրցումներ:

Բնական գազով հարուստ Թուրքմենստանը պնդում է, որ երկրում կորոնավիրուսի ոչ մի դեպք չկա, և փորձում է ընդհանրապես լռության մատնել այդ թեման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG