Մատչելիության հղումներ

Ապրիլի 5-ից ադրբեջանցիները տներից դուրս գալու մասին պետք է տեղեկացնեն SMS-ով


Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի ճեպազրույցը, Բաքու, 2-ը ապրիլի, 2020թ.

Ադրբեջանում ապրիլի 5-ից սկսած բնակիչները կկարողանան տներից դուրս գալ միայն այն բանից հետո, երբ SMS հաղորդագրությամբ 8103 համարին նախապես կհայտնեն նույնականացման թիվը և դուրս գնալու պատճառը:

SMS ուղարկելը կլինի անվճար: Բնակիչներին տրվելու է տանից դուրս գալու հնարավորություն բուժկենտրոն, պարենի խանութ, դեղատուն, բանկ, փոստի բաժանմունք գնալու կամ մտերիմ ազգականի հուղարկավորությանը մասնակցելու համար:

XS
SM
MD
LG