Մատչելիության հղումներ

Արտաշատի բ/կ-ում մահացել է կորոնավիրուսով վարակված, ուղեկցող քրոնիկ հիվանդություններով 93-ամյա տղամարդ


Արխիվային լուսանկար

Կորոնավիրուսով վարակվածի մահվան նոր դեպքն արձանագրվել է Արտաշատի բժշկական կենտրոնում։

«93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա», - Ֆեյսբուքում գրում է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Հիշեցնենք, Հայաստանում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 881 դեպք, հիվանդությունից մահացել է 9 մարդ, բուժվել՝ 114-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG