Մատչելիության հղումներ

Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ծառայակցին դիտավորությամբ կյանքից զրկելու համար


Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի հարուցված քրեական գործով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել` Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցանքները կատարելու համար: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից` հավելելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ այդ նույն հոդվածներով` մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և նշված հանցանքը քողարկելու նպատակով ապօրինաբար Գ. Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG