Մատչելիության հղումներ

Զինծառայողին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը


Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

«Ժամկետային զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով, ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 03.04.2020թ.՝ ժամը 22:25-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով հանցանքներ կատարելու՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և նշված հանցանքը քողարկելու նպատակով ապօրինաբար Գ. Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը», - ասված է հայտարարությունում:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG