Իսպանիայում ոստիկանները մի գործարարի են ձերբակալել, ով կասկածվում է 2 միլիոն բժշկական դիմակներ գողանալու մեջ, գողոնի ընդհանուր արժեքը հասնում է մոտ 5 միլիոն դոլարի, նախաքննությունը պնդում է, թե կասկածյալը մտադիր էր դրանք Պորտուգալիա տանել:
Ըստ իրավապահների, հանցագործությունը կատարվել է շաբաթներ առաջ, երբ կորոնավիրուսի համաճարակն արդեն տարածվել էր աշխարհով մեկ: Կասկածյալի անունը չի նշվում:
Իսպանիան կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից մեկն է, վարակի մոտ 135 դեպքերով երկիրն առաջինն է Եվրոպայում, և երկրորդն աշխարհում` Միացյալ Նահանգներից հետո: