Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում անցած մեկ օրում կորոնավիրուսի զոհ է դարձել շուրջ 1150 մարդ


ԱՄՆ - Կորոնավիրուսով հիվանդին տեղափոխում են հիվանդանոց, ապրիլ, 2020թ.
ԱՄՆ - Կորոնավիրուսով հիվանդին տեղափոխում են հիվանդանոց, ապրիլ, 2020թ.

Միացյալ Նահանգներում անցած մեկ օրում կորոնավիրուսի զոհ է դարձել շուրջ 1150 մարդ, ինչը 24 ժամվա կտրվածքով աշխարհում արձանագրված ամենամեծ ցուցանիշն է:

Մահացությունների թվով երկրորդը երեկ Ֆրանսիան էր` 830 դեպքերով, երրորդը` Իսպանիան, որտեղ երկուշաբթի կորոնավիրուսի հետ կապված մոտ 630 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր առմամբ, աշխարհում արդեն երրորդ ամիսը տարածվող վարակը մինչ օրս 75 հազար կյանք է խլել, վարակված է ավելի քան 1 միլիոն 350 հազար մարդ, ապաքինվել են մոտ 285 հազարը:

Վարակակիրների թվով աշխարհում առաջատարը Միացյալ Նահանգներն է, առաջին հնգյակում են նաև Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Գերմանիան:

Չինաստանը, որտեղ վարակը սկիզբ էր առել անցած տարեվերջին, այժմ վեցերորդն է աշխարհում` վարակի մոտ 82 հազար դեպքերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG