Մատչելիության հղումներ

Բաքուն նման սադրանքներով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին. ԼՂ ԱԳՆ


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հայտնում է, որ ապրիլի 5-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել։

«Ադրբեջանի իշխանությունները նման սադրանքներով բացահայտ արհամարհանք են ցուցաբերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ ամբողջ աշխարհում հրադադարի ապահովման կոչին՝ ողջ մարդկության ջանքերն ուղղելու գլոբալ մարտահրավերի՝ կորոնավիրուսի հաղթահարմանը, ինչպես նաև անտեսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության կողմերին ուղղված կոչերը՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը և զերծ մնալու ցանկացած սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս բարդ ժամանակաշրջանում բարձրացնել լարվածության մակարդակը», - ասված է հաղորդագրությունում։

Հայտարարությունում նշված է, որ Բաքվի ապակառուցողական վարքագիծը դարձավ ադրբեջանական իշխանությունների անպատասխանատու և ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը և միջազգային հանրության կողմից պետք է արժանանա ամենախիստ գնահատականի և դատապարտման:

«Վերահաստատելով իր հանձնառությունը՝ հարգելու հրադադարի և դրա ամրապնդման մասին համաձայնագրերը, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի՝ ողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչին», պաշտոնական Ստեփանակերտը «համառորեն կոչ է անում Ադրբեջանին իրականացնել ստանձնած պարտավորությունները և հրաժարվել սադրիչ գործողություններից»: Միևնույն ժամանակ, Արցախը «պատրաստ է ձեռնարկելու ինքնապաշտպանության անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջազգային իրավունքի նորմերի և, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների համաձայն», - նշված է ԼՂ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG